Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն

Հոռետեսներն ապրում են երկար եւ լավատեսներից ավելի լավ

Հոռետեսներն ապրում են երկար եւ լավատեսներից ավելի լավ

Գերմանացի գիտնականների վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լավատեսներն առավել հաճախ են ենթարկվում վտանգավոր հիվանդությունների ռիսկի, նույնիսկ՝ հաշմանդամության:

 

MedDaily.ru-ի փոխանցմամբ, հետազոտությունն անցկացվել է 10 տարվա ընթացքում: Դրան մասնակցել են շուրջ 40 000 կամավորներ: Գիտնականները նրանց խնդրել են գնահատել կյանքի որակը՝ առանձին ժամանակահատվածի համար, ինչպես նաեւ առաջիկա 5 տարվա հեռանկարները: 43%-ը թերագնահատել են սեփական հեռանկարները, 32%-ը՝ գերագնահատել, իսկ 25%-ի կանխատեսումներն իրականացել են: Գերագնահատման ցուցանիշի ցանկացած աճի դեպքում անգործունակության առաջացման հաճախականությունը, 10 բալանոց սանդղակով, աճել է 9.5%-ով, իսկ մահվան վտանգը՝ 10%-ով:

 

Գիտնականները եզրակացրել են, որ հոռետեսներն ավելի զգուշորեն են վերաբերել իրենց առողջությանը եւ կյանքին նայել են առավել իրատեսականորեն: Միաժամանակ, հետազոտության հեղինակները չեն բացառում անիրական, լավատեսական սպասելիքների դրական ազդեցությունը: Երբեմն դրանք օգնում են ծանր հիվանդ մարդկանց:

Սկզբնաղբյուր. http://style.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ